Էներգիայի խնայողությունը սկսվում է իրազեկումից. սեմինար Գյումրիում

Գյումրիում քննարկել են էներգաարդյունավետության բարձրացման և էներգախնայող լուծումների կիրառման հնարավորությունները։ «Էներգաարդյունավետություն. ինքնագնահատման գործիքներ» թեմայով սեմինարը համախմբել էր ոլորտի մասնագետների, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների և քաղաքացիների, ովքեր հետաքրքրված են իրենց բնակարանների ու շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմամբ։