Գյումրիում «Ինովատոր» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է «Եվրոքիմ» ռուսական ընկերության պարարտանյութերի խոշորագույն ներմուծողը Հայաստանում, հերթական անգամ սեմինար-դասընթաց կազմակերպեց մարզի ֆերմերների հետ՝ քննարկելու և ներկայացնելու պարարտանյութերի տեսակները, նորույթներն ու դրանց կիրառման ճիշտ մեխանիզմները։ Ընկերության ներկայացուցիչների նպատակն էր տարածաշրջանում ընդգրկվել լավագույն հնգյակում, ինչն, ըստ նրանց հաջողվել է։