Գյումրիում դեռ դեկտեմբեր ամսին գործարար Կարեն Սիմոնյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Գյումրու զարգացման ծրագրի շուրջ քննարկում: ճանապարհային այդ քարտեզում կարևոր դեր խաղաց Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու գաղափարը, ավելի հագեցած մոտեցումներով ծրագիրը քննարկումների արդյունքում արդեն պատրաստ է և հանձնվել է գյումրեցու դատին: Նոր նախաձեռնությունը նպատակ ունի վերածել Գյումրին ներդրումային և արդյունաբերական կենտրոնի: