Անվճար ռինոպլաստիկա․ հայտնի է հաղթողը

Գյումրու Նասիբյան կլինիկայի կողմից կանանց միամսյակի շրջանակում հայտարարած մրցույթի հաղթողը Միլենա Խաչատրյանն է։ Գյումրիում անցկացված նախաձեռնության շրջանակում նա կստանա անվճար ռինոպլաստիկայի հնարավորություն։ Միլենայի խոսքով՝ սա իր համար ոչ միայն արտաքին փոփոխության, այլև ինքնավստահության ձեռքբերման կարևոր քայլ է։