Flyone Armenia-ն ամեն օր կիրականացնի Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթներ

Երևան-Մոսկվա-Երևան երթուղով FLYONE ARMENIA ավիաընկերության չվերթները մարտի 17-ից կիրականացվեն ամենօրյա հաճախականությամբ:

Երևան-Մոսկվա-Երևան չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Երևան- Մոսկվա- Երևան երթուղով FLYONE ARMENIA ավիաընկերության կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկը տրվել է 2022թ. մարտի 1-ին:

Ներկայում FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվա, Ստամբուլ և Լիոն:

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

Related posts

24 դատական հայցերից մինչև քաղաքական բոյկոտ. կայացավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը

Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց բողոքի նոտա են հղել

Այսօրվանից բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար կարող են դիմել միջոցառման պայմաններին բավարարող՝ ԼՂ-ից տեղահանված բոլոր ընտանիքները. ԱՍՀՆ