14-ամյա դեռահասը խաղալիք ատրճանակից հարված է ստացել, գնդիկը մնացել է այտի մեջ

«Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր դիմել 14-ամյա երեխա՝ գանգատվելով աջ այտային շրջանում ցավերից, այտուցից: Այնուհետև պարզվել է, որ օրեր առաջ երեխան ընկերների հետ խաղալու ժամանակ ստացել է խաղալիք ատրճանակից հարված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Կատարված ռենգեն հետազոտությամբ հայտնաբերվել է աջ այտային շրջանի փափուկ հյուսվածքներում մետաղական գնդիկի առկայություն:

Վիրահատական միջամտությամբ այն հեռացվել է:

Համալսարանական մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս լինել առավել ուշադիր, երեխաներին թույլ չտալ խաղալ նմանատիպ խաղալիքներով, քանի որ նման խաղալիքները կարող են առաջացնել կարևոր օրգանների լուրջ վնասվածքներ, որոնք անդառնալի հետևանքների կարող են հանգեցնել»,- գրել է Մուրադյանը։

Related posts

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ

800-ից ավելի հայտ է ներկայացվել. Փաշինյանը՝ 200 լավագույն բուհերի շրջանավարտներին գործադիրում աշխատանքի հրավիրելու մասին

Հանրապետության հյուսիսային շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ, մայրաքաղաքում՝ առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով