Flyone Armenia-ն սկսում է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը

Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների թույլտվությամբ Flyone Armenia ավիաընկերությունը սույն թվականի մարտի 1-ից սկսում է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը:
Երևան-Մոսկվա-Երևան երթուղով առաջին չվերթը դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան կիրականացվի մարտի 1-ին։ Այնուհետև կկայանա շաբաթական երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։
Flyone Armenia-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։
Flyone Armenia ընկերության մասին
Flyone Armenia-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Flyone Armenia-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցած են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:
Flyone Armenia-ն (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․ Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է:
Flyone Armenia-ն ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ․ Flyone Armenia-ն բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP տասնյակում:

 

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան