EasyPay ընկերությունը՝ որպես Գյումրիի Բարեկամության զբոսայգու ֆինտեխ գործընկեր

2024 թվականին EasyPay ընկերությունը դարձավ Գյումրիի Բարեկամության զբոսայգու գլխավոր գործընկերներից մեկն ու ֆինտեխ բացառիկ հովանավորը։ Ամիսներ շարունակ ընկերությունը միանում է այգում տեղի ունեցող մի շարք նախաձեռնությունների և հանդես գալիս հատուկ առաջարկներով՝ այցելուների փորձառությունը ավելի լավը դարձնելու համար։

Կարևոր իրադարձություն էր EasyPay-ի և Բարեկամության զբոսայգու գործընկերության շրջանակում հուլիսի 27-ին անցկացված Բարեկամության բարեգործական վազքը, որն ուղղված էր Գյումրու կանաչապատմանը։ EasyPay-ի աջակցությամբ զբոսայգում տեղի ունեցավ նաև Ֆուտբոլի 2024 թվականի Եվրոպայի առաջնության ցուցադրությունը մեծ էկրանին։

Իսկ ձմեռային օրերը հիշարժան դարձնելու համար Բարեկամության այգում այժմ կարելի է օգտվել Գյումրիի ամենամեծ սահադաշտից և սահնակի վարձույթի ծառայությունից, ինչպես նաև այցելություն ունենալ Ձմեռ պապի տնակ։ Այս ամենը հասանելի է այգու այցելուներին մինչև 30% զեղչով՝ տոմսերը easywallet-ով ձեռք բերելու դեպքում։

Այս համագործակցությունը հիմնված է EasyPay-ի և Բարեկամության զբոսայգու ընդհանուր արժեքների վրա և միտված է համայնքի մարդկանց համար հիշարժան փորձառություններ ստեղծելուն։

Related posts

Flydubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը առևանգման ազդանշան է տվել ու հետ շրջվել Սաուդյան Արաբիայի երկնքում. Իսրայելը կործանիչներ է օդ բարձրացրել

Իռլանդիայի կարգավորող մարմինը սկսել է հեռարձակման ծառայությունների նոր ռազմավարության վերաբերյալ հանրային խորհրդակցություն

Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը