Drift-ը վնասե՞լ, թե՞ օգնել է Գյումրու հրապարակի ասֆալտին

Սա հունիսի 19-ին Գյումրու Վարդանանց հրապարակում իրականացված դրիֆթն է` ավտոմեքենաների ցուցադրական ելույթը։ Չնայած ինչպես կադրում երեւում է հետաքրքրված մարդկանց բազմություն կա, բայց ֆեյսբուք սոցիալական հարթակում գյումրեցիների կողմից քննադատությունների ալիք բարձրացավ: Գյումրու համայնքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանի խոսքով, «Հայաստանի ավտոմոբիլների ֆեդերացիայից» նախապես համայնքապետարան դիմել են համապատասխան թույլտվություն ստանալու համար, կազմակերպիչները միաժամանակ հաշվի են առել, որ նույն միջոցառումը անցկացվել է Ստեփանակերտում, Երեւանում ՝ տեղի համայնքային իշխանությունների կողմից տրված թույլտվությամբ։

 

Related posts

«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄ

Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ՝ Ձեզ խաբել են, չկա 10 տոկոսանոց անկում գյուղատնտեսության մեջ

Ռուսաստանն ի վիճակի է իրացնել իր գազի ամբողջ ծավալը այլ շուկաներում, եթե Եվրոպան հրաժարվի դրանից. Նովակ