DANCE!. կայացավ Նարեի եվրատեսիլյան երգի պրեմիերան

Այսօր տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ – 2022»-ում Հայաստանը ներկայացնող Նարե Ղազարյանի երգի և տեսահոլովակի պրեմիերան։

DANCE! մրցութային երգի երաժշտությունը գրել են Գրիգոր Կյոկչյանը և Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը։

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը:

Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին` ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Related posts

Ռուբեն Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը և հորդորեց լքել ամբիոնը. իրավիճակը ԱԺ-ում լարվեց

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու դեպքը պետք է համակողմանիորեն ուսումնասիրվի, քննությունը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները: Անդրանիկ Քոչարյան

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովին