COVID-19. ՌԴ-ում օրական կտրվածքով վարակվածների թիվը մոտենում է վերջին 3 ամսվա առավելագույն ցուցանիշին

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 19 հազար 974 դեպք: Նախորդ օրվա համեմատ նկատվում է դեպքերի ավելացում: Նախորդ օրը գրանցվել էր 18 հազար 555 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ մեկ օրվա կտրվածքով վարակվածների թիվը հետո մոտենում է մարտի 30-ից հետո գրանցված առավելագույն ցուցանիշներին: Նշված ժամանակահատվածից մինչ այսօր առավելագույն ցուցանիշը եղել է 20 հազար 145:

Համավարակի սկզբից ի վեր ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվելու 18 692 396 դեպք է գրանցվել: Ապաքինվել է 18 030 626  մարդ:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել