31-ամյա տղամարդը ծեծել է և փորձել հրկիզել իր 24-ամյա կնոջը. նա կալանավորված է
2023թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում 24-ամյա կինը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:30-08:00-ն ընկած ժամանակահատվածում, ամուսինը ձեռքերով, ոտքերով, մկրատով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին, հատուկ լուծույթով ցանկացել է հրկիզել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդ կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ 2023թ. հոկտեմբերի 22-ին՝ գիշերը, երիտասարդ ընտանիքի բնակության վայր հանդիսացող Դավիթ Բեկ փողոցի ջրամբարին կից հողատարածքում գտնվող վագոն տնակում,…