3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2024թ-ին

«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2024թ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Այդ ամենը կհամակարգեն մեր թուրք գործընկերները, որոնք կհյուրընկալեն նախարարների երկրորդ հանդիպումը։ Այն  նախատեսված է հաջորդ տարվա մոտավորապես առաջին կիսամյակում»,- ասել է նա լրագրողներին։

Ինչպես հետևում է Լավրովի խոսքերից, հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։

Հիշեցնենք, որ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներն այսօր՝  հոկտեմբերի 23-ին, Թեհրանում հանդիպել են «3+3» ձևաչափի շրջանակում`քննարկելու հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները և փորձելու ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը (քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցիկ, էներգետիկ և այլն հարցերի շուրջ):

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան