Թուրք-ադրբեջանական զորավարժությունների ընթացքում նմանակվել է Bayraktar TB2 ԱԹՍ-ներով «Իսկանդեր» համալիրների ոչնչացումը

Ադրբեջանում անցկացվող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ընթացքում թուրքական F-16 կործանիչները և ATAK հարվածային ուղղաթիռները Bayraktar TB2 հետախուզական-հարվածային անօդաչուների կիրառմամբ նմանակել են պայմանական հակառակորդի «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների և «Точка-У» տակտիկական հրթիռային համալիրների ոչնչացումը:

Զորավարժություններին հետևելու համար Բաքու է մեկնել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը: Զորավարժություններն ընթանում են Բաքվում, Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում:

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին