917 բնակարան զինծառայողներին նախորդ տարում


2022 թվականին Ազգային ժողովն ընդունել է ,Պաշտպանության մասինե օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են պաշտպանության ոլորտում պետական կառավարման մարմինների լիազորությունները, ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է անհատույց օգտագործման իրավունքով բնակարան ստանալու իրավունք:

,Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը եղել է մեր ուշադրության կենտրոնում, եւ 2022 թվականի ընթացքում մշակվել է Մատչելի բնակարան զինծառայողին պետական նպատակային ծրագրի շրջանակում զինծառայողներին հիպոտեկային վարկի կանխավճարի տրամադրման եւ տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման ապահովմանը վերաբերող ծրագիրըե,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը եւ հավելել՝ ծրագրի միջոցով 2022 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ 917 զինծառայող ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են առաջնագծի կահավորմանը, ինժեներական աշխատանքների ընթացքին, բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների կարգավորմանը, անվտանգային համակարգում առկա խնդիրներին:

Նախարարը նշել է, որ բանակը կարգապահ դարձնելու համար մի շարք քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ օրենսդրական փոփոխություններ: Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ 2021 թվականի նկատմամբ 2022 թվականին դեպքերի, պատահարների եւ հանցագործությունների էական նվազեցում կա: Զեկուցողի խոսքով համակարգում, այդուամենայնիվ, խնդիրները շատ են, եւ դրանց լուծման ուղղությամբ նախարարությունն իրականացնում է հսկայական աշխատանք:

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան