800-ից ավելի հայտ է ներկայացվել. Փաշինյանը՝ 200 լավագույն բուհերի շրջանավարտներին գործադիրում աշխատանքի հրավիրելու մասին

Կառավարության ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ օրերս ՀՀ վարչապետը հայտարարություն էր տարածել՝ աշխարհի 200 լավագույն բուհերի ուսանողներին հրավիրելով Կառավարությունում աշխատանքի: Կա՞ արձագանք, դիմողները ՀՀ քաղաքացի՞ են, թե՞ օտարերկրացիներ են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ 800-ից ավելի հայտ է ներկայացվել, հիմնականում հայեր և ՀՀ քաղաքացիներ են, բայց կան նաև օտարերկրացիներ: Հիմա քննարկվում է, որ որոշակի պրոցեսների արդյունքում գնահատականի արժանացած մարդկանց Հայաստանում աշխատանք առաջարկվի:

«Արդեն իսկ կան մարդիկ, որոնց պատրաստվում եմ առաջիկայում հանդիպել: Կքննարկենք: Նույնիսկ չեմ բացառում նրանց բարձր պաշտոններում նշանակելու հնարավորությունը»,- ասաց նա:

Related posts

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին․ ԿԸՀ հիշեցում

Մելանյա Թրամփը հասել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատմանը՝ արգելափակված Օլեշկի քաղաքում