8-ամյա երեխայի ոտքն արգելափակվել է նստարանի ճաղերի արանքում․ օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 30-ին՝ ժամը 18:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան թաղամասի շենքերից մեկի մոտակա այգում երեխայի ոտքը արգելափակվել է մետաղյա նստարանի ճաղերի արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները հիդրավլիկ գործիքի օգնությամբ Է․ Օ․-ի (ծնված 2016 թ․) ոտքը դուրս են բերել արգելափակումից:

Related posts

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը

Երևանի հանրային տրանսպորտի ավտոբուսներից մեկում քաղաքացի է մահացել

Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը