Մեր ժողովուրդների միջև կապերն անկասկած կամրապնդվեն. Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը

Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անա Օլիվերան վստահություն է հայտնել, որ հայ և ուրուգվայցի ժողովուրդների միջև կապերը կամրապնդվեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Անա Օլիվերան նշել է X-ի իր միկրոբոլոգում կատարած գրառման մեջ՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

«Շատ շնորհակալ եմ, նախարար։ Հուսով եմ, որ հանդիպումը Ձեզ համար նույնքան արդյունավետ էր, որքան մեզ համար: Անկասկած, մեր ժողովուրդների միջև կապերը կամրապնդվեն», – նշել է Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահը։

Ավելի վաղ, X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ ունեցած հանդիպմանը՝ նշելով․ «Իսկապես հաճելի էր ընդունել Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անա Օլիվերային և Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի փոխնախագահ Պեդրո Ֆեդերիկո Խիսդոնյանին: Հիանալի հնարավորություն էր վերահաստատելու մեր հաստատակամ կամքը՝ շարունակելու պատմականորեն բարեկամական հարաբերությունների զարգացումը մեր երկրների միջև»։

Գրառման մեջ Արարատ Միրզոյանը նաև վերհիշել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կողմերի միջև կայացած հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերին։ 

 

Related posts

Թրամփն Ուկրաինայից պահանջել է անհապաղ համաձայնել Ռուսաստանի հետ բանակցություններին

Հովիվը Քասախ գետից դուրս է բերել քաղաքացու դի

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից