693 մլն դրամ՝ ՀՀ 6 մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարությունը շուրջ 693 մլն դրամ հատկացրեց 6 մարզի: «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագիծը համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար հերթական գումարը տրամադրելու մասին է:

«Ընդհանուր 693 մլն դրամի մասին է խոսքը և վերաբերում է 6 մարզի: Արարատի մարզում 1 ծրագիր՝ 71 մլն դրամ, Գեղարքունիքում՝ 3 ծրագիր՝ 70 մլն դրամ, Լոռու մարզում՝ 1 ծրագիր՝ 23 մլն դրամ, Շիրակում՝ 1 ծրագիր՝ 29 մլն դրամ, Սյունիքում՝ 4 ծրագիր՝ 353 մլն դրամ և Վայոց ձորում՝ 5 ծրագիր՝ 145 մլն դրամ: Ծրագրերի մի մասն ավարտվել են, մի մասն ավարտական փուլում են: Ծրագրերն ընդհանուր առմամբ 15-ն են, դրանք իրականացվել են 11 բնակավայրում»,-ասաց Սանոսյանը;

Այսպիսով ստացվում է, որ հունվարից սկսած մինչև հիմա 303 ծրագրի համար կառավարությունն արդեն տրամադրել է 8 մլրդ 758 մլն դրամ գումար՝ սուբվենցիաների համար:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ