Վարչապետը հանդիպում է ունեցել Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կառավարության ղեկավարին դիմավորել են Տեր Սարգիս Քահանա Փարախչյանը և Վլադիվոստոկի հայ համայնքի ղեկավար Հարություն Ավեդյանը:

Վարչապետը նախ կատարել է մոմավառություն, այնուհետև ծաղիկներ խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի և Հայրենական Մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված խաչքարերի մոտ:

Այնուհետև վարչապետը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վլադիվոստոկ կատարած աշխատանքային այցին, ՌԴ նախագահի հետ հանդիպմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Ադրբեջանի հետ սահմանազատման հնարավորություններին:

Վարչապետն ի պատասխան ներկաների հարցերի` խոսել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության, մեր երկրում բիզնեսի համար ստեղծվող պայմանների, կառավարության առաջնահերթությունների, բանակի և այլ թեմաների շուրջ:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում