65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումները տոկոսային առումով կրկնապատկվել են. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ պատվաստումների հետ կապված մեր հանրության ընկալման մեջ շեշտակի փոփոխություն կա:

Նրա խոսքով՝ շաբաթվա օրերին 20 հազարից ավելի պատվաստում է իրականացվում:

«Մենք ամեն ինչ անում ենք հընթացս բարելավելու այս ցուցանիշները. մենք արդեն և՛ առաջին, և՛ երկրորդ պատվաստման մասով վերջին մեկ-երկու ամիսներին բավական առաջ ենք գնացել: Երբ քաղաքացին տեսնում է՝ իր աշխատակիցները, բարեկամները և այլ անձինք պատվաստվել են, և փոփոխություններ չեն լինում, շատ ավելի ակտիվ կերպով դիմում են պատվաստման»,- ասաց Ավանեսյանը:

Նա կարևորեց քրոնիկ հիվանդություններ ունեցող և 65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստվելը:

«Պետք է նշեմ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տոկոսային առումով կրկնապատկվել են 65-ից բարձր տարիքային շեմի քաղաքացիների պատվաստումները, ինչը շատ կարևոր է, և շարունակվելու է այս ընթացքը»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:

Related posts

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը