65-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել իր փեսային. ոստիկանները բացահայտել են դեպքը

Սեպտեմբերի 11-ի ցերեկը հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ եղբոր ուղեկցությամբ բուժօգնության է դիմել 43-ամյա մի տղամարդ, որի վիճակը ծանր է։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նույն օրը Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարութ, որի շրջանակներում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 11-ին` ժամը 14-ի սահմաններում, Զեյթունցյան փողոցի բնակիչ 65-ամյա տանտերը պատշգամբում ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր փեսային։
65-ամյա տղամարդը նախաքննական մարմնին ներկայացրել է հանցագործության գործիք դանակը։
Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Կատարվում է նախաքննություն։

Related posts

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ