6-ամյա աղջիկը ընկել է 7-րդ հարկից. նա ծանր վիճակով հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, ով ընկել է 7-րդ հարկից: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն:

«Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո:

Վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կա դրական դինամիկա»,- ասված է հայտարարության մեջ:

Related posts

Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և դիակը թաքցրել հողաշերտի տակ

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ