5,6 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգում առավոտյան 5,6 և 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Թեհրանի համալսարանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 07:32-ին գրանցվել է 5,6 մագնիտուդով երկրաշարժ՝ էպիկենտրոնը՝ Խուզեստան նահանգի Հեֆթգել քաղաքը։

Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կիլոմետր խորության վրա, մինչ այժմ հնարավոր տուժածների, ավերածությունների մասին հայտարարություններ չեն արվել։

Related posts

Առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից․ ԱՆ

«Վեոլիա ջուր»-ը չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ