44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում վարչապետի ելույթը բաց կլինի

«2020 թ. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կա, ես, խոսելով, խորհրդակցելով քննիչ հանձնաժողովի նախագահի և մեր խորհրդարանական գործընկերների հետ, եկել եմ այն եզրակացության, որ իմ ելույթը պետք է դռնբաց լինի, որովհետև շատ կարևոր բաներ կան, որ պետք է դուք իմանաք»,- Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնել է, որ բանակցային գործընթացի մասին էլ է խոսելու` 90-ականներից սկսած, քանի որ առանց այդ ամբողջական պատկերն ունենալու` այսօրվա մասին պատկերացում կազմելը շատ դժվար կլինի:

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան