44 կողմ, 10 դեմ ձայներով Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց․ Հրաչա Սարգսյանն ընտրվեց նոր քաղաքապետ

Երևանի արդեն նախկին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ընտրվեց Երևանի քաղաքապետ։ Երևանի ավագանու այսօրվա նիստի ավարտից հետո տեղի ունեցավ քվերակություն, որին մասնակցում էր 57 ավագանու անդամ; Հրաչյա Սարգսյանի թեկնածությանը կողմ է կվերակել 44-ը, դեմ 10-ը; Այսպիսով՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ավագանու որոշման նախագիծը հաստատվեց։ Հիշեցնենք՝ դեռևս անցյալ շաբաթվանից Իմ քայլը խմբակցությունը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել։ Իսկ արդեն այսօր Երևանի ավագանին Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցով հատուկ նիստ է հրավիրվել։

Related posts

Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը

Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ

Հանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն Սիմոնյան