40+10 հազար դրամ ծրագրի շրջանակում դեկտեմբեր ամսվա աջակցությունը փոխանցվել է

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ ծրագրի շրջանակում դեկտեմբեր ամսվա աջակցությունը փոխանցվել է։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:
Հիշեցնենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով՝ 2025 թվականի հունվարից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր։
«Աջակցությունը կտրամադրվի հետևյալ չափերով՝
2025 թ․ հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50.000 դրամ։ Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը, ինչ 2024 թ․ ընթացքում․ չի գործի միայն 10.000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց։
2025 թ․ ապրիլ-հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40.000 դրամ՝ հետևյալ առանձին խմբերի համար՝
· մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք,
· 63 և ավելի տարեկաններ,
· կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:
2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի 30.000 դրամի չափով՝ վերևում նշված շահառուների խմբերի համար։
Եթե ԼՂ հայրենակիցներն արդեն իսկ օգտվում են 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան