4 անձի սպանություն կատարած անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Դատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանություն կատարած, 7 անձի տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին և դատապարտել ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Դատախազը Թելման Քալաշյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել այն արարքի համար, որ նա, 2017 թվականի օգոստոսի 1-ին, պայմանավորված տոկոսադրույքի հաշվարկով կուտակված պարտքը և հիմնական գումարը ստանալու հարցի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով, որսորդական ակոսափող հրազենով զինված մտել էր Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում գտնվող սգո սրահ և յոթ կրակոց արձակել սրահում գտնվող անձանց ուղղությամբ՝ փորձելով ամբոխի մեջ գտնել իր ազգականին:

Թելման Քալաշյանի արձակած կրակոցների հետևանքով մահացել է 4 անձ, 7 անձ՝ ստացել տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել