33-ամյա երևանցին, չհանդիսանալով փաստաբան, փաստաբանական գրասենյակ է բացել․ նրան մեղադրանք է առաջադրվել

Երևան քաղաքի 33-ամյա բնակիչը, չհանդիսանալով փաստաբան և ՀՀ փաստաբանների պալատի անդամ, չունենալով փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրին կից՝ Հր. Ներսիսյան փողոցում գտնվող մեկ հարկանի շենքին փակցրել է գովազդային վահանակ՝ փաստաբանական գրասենյակի անվամբ։

Չունենալով փաստաբանի կարգավիճակ՝ նա հիմնել է նաև նույնանուն փաստաբանական գրասենյակի անվանումը կրող ՍՊ ընկերությունը, որի անվան ներքո, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ներգրավելով հաճախորդների, կատարել է մանր և խոշոր չափերի խարդախություններ:

33-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ խարդախությամբ տարբեր չափերի գումարներ հափշտակելու (7 դրվագ), առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու համար։

Քրեական վարույթի նյութերը, նրա վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Related posts

Դատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը, Ավետիս Առաքելյանը և Լիլիա Շուշանյանը ինքնաբացարկի դիմում են գրել