32 միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է. ՆԳՆ

Նոյեմբերի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են տեղեկություններ, որ Երևանի Ջրաշեն թաղամասի բնակիչ 30-ամյա տղամարդը նոյեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Երևան ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ 800 մետր մետաղյա խողովակներ, որոնք նոյեմբերի 9-ին վերամբարձ կռունկով տեղափոխել են բեռնատարի կցորդի վրա և հեռացել: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան քաղաքի քրեական ոստիկանները, Էրեբունու քննչական բաժնի ծառայողների հետ համատեղ, Արարատի մարզի Այնթապ գյուղի Երևանյան խճուղու հարակից կիսակառույց շինության տարածքում գողոնը հայտնաբերել են ամբողջությամբ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Էրեբունու քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին

Կառավարության նիստ. ՈՒՂԻՂ

Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու զարգացումը․ վարչապետը ուղերձ է հղել