31-ամյա վարորդը մեքենան վարել է հանդիպակաց, վթարային իրավիճակ ստեղծել և սպառնացել պարեկներին

Նոյեմբերի 15-ին Երևանում պարեկները Գայի պողոտայում ծառայություն կատարելու ընթացքում նկատել են, որ «Toyota» մակնիշի «777 AL 65» համարանիշի ավտոմեքենայի վարորդը արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատամբ, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարելմ է հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար:

Shamshyan.comի հաղորդմամբ, պարեկները մոտեցել են օրինախախտ վարորդին, սակայն վերջինս սկսել է հոխորտալ պարեկների վրա: Պարեկները մոտ 10 րոպե նրան համոզել և հորդորել են, որպեսզի ենթարկվի իրենց օրինական պահանջին և չշարունակի նման ձևով արտահայտվել: Վարորդը այնուհետ տեղափոխվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ ենթարկվել է սթափության փորձաքննության:

Պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արթուր Ա.-ն է:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Related posts

Թրամփն Ուկրաինայից պահանջել է անհապաղ համաձայնել Ռուսաստանի հետ բանակցություններին

Հովիվը Քասախ գետից դուրս է բերել քաղաքացու դի

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից