31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից․ դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից։

«Մեզ համար շատ կարևոր է ուղևորների և վարորդների անվտանգությունը, և նման դեպքերը չենք կարող անտեսել։ Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, և մենք ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- գրել է նա։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ