31-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է գազախողովակի հենասյունը, քարե պարիսպը և կողաշրջված վիճակում հայտնվել մայթին

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու կասկայդորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել հետիոտի համար նախատեսաված մայթին, առաջ ընթացել, կոտրել գազատար խողովակի հենասյունը, այնուհետև բախվել նույն փողոցի 17/1 տան քարե պարսպին, կոտրել երկաթե ճաղավանդակներն ու փլուզել պարսպի որոշ հատված, այնուհետև բախվել ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ա. Ալեքսանյանն ու ուղևոր, Զվարթնոց թաղամասի բնակիչ, 25-ամյա Սուրեն Աբրահամյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա՝ տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Related posts

Կրեմլը հայտնել է Սամվել Կարապետյանին, որպես ՌԴ քաղաքացի, օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ

Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն Ստամբուլի Դոլմաբահչե պալատում, որի ճարտարապետը հայ է