Նիկոլ Փաշինյանը և Կլաուս Շայտեգելը քննարկել են GRAWE ընկերության՝ ՀՀ ապահովագրական շուկա մուտք գործելու հնարավորություններին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական GRAWE ընկերության գլխավոր տնօրեն և կառավարման խորհրդի նախագահ Կլաուս Շայտեգելին և C–Quadrat ներդրումային խմբի կառավարիչ տնօրեն և վերահսկիչ խորհրդի նախագահ Անդրեաս Վիմմերի գլխավորած պատվիրակությանը։

Քննարկվել են GRAWE ընկերության՝ Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործելու հնարավորություններին վերաբերող հարցեր։

Վարչապետը կարևորել է ապահովագրության ոլորտում միջազգային հեղինակավոր ընկերությունների ներգրավումն ու ոլորտի հետևողական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության և հետագա քայլերի քննարկման։ Միաժամանակ, վարչապետն ընդգծել է մեր երկրում C–Quadrat ներդրումային խմբի արդյունավետ գործունեության փաստը։

Կլաուս Շայտեգելը ներկայացրել է GRAWE ընկերության գործունեությունը տարբեր երկրներում և նշել, որ շահագրգիռ են մուտք գործել նաև հայաստանյան ապահովագրական շուկա։ Նա հավելել է, որ արդյունավետ կերպով համագործակցում են ՀՀ կենտրոնական բանկի հետ և պատրաստ են շարունակել քննարկումները ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։

Անդրադարձ է կատարվել հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի։

Related posts

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին․ ԿԸՀ հիշեցում

Մելանյա Թրամփը հասել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատմանը՝ արգելափակված Օլեշկի քաղաքում