30 տարեկան տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ աղբյուրի՝ ժամը 08:30-ի սահմանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Դավթաշենի կամրջից քաղաքացի է նետվել։

Ոստիկաններն ու փրկարարները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Related posts

Թուրքիայում 25 հազար մարդ ներգրավված է անտառային հրդեհների մարման աշխատանքում. Էրդողան

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Պայթյուն և հրդեհ Բաքվում