3 գյուրզա, 2 շահմար, 5 սահնօձ, 3 լորտու. փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել

Հունիսի 4-5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան, Սիսիան, Կապան, Աշտարակ քաղաքներում, Սիս, Ձորաղբյուր, Քասախ, Կարբի, Ազատան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 3 գյուրզա, 2 շահմար, 5 սահնօձ, 3 լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան