Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցումը ռազմական հանցագործություն է․ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթեցմանը։

«Ցնցված եմ ամբարտակի վրա աննախադեպ հարձակումից։ Քաղաքացիական ենթակառուցվածքի ոչնչացումը միանշանակ որակվում է որպես ռազմական հանցագործություն, և մենք պատասխանատվության կենթարկենք Ռուսաստանին և նրա խամաճիկներին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միշելը։

Նա տեղեկացրել է, որ հարցը կքննարկվի հունիսին՝ Եվրոպական խորհրդում, և ԵՄ-ն լրացուցիչ օգնություն կառաջարկի տուժած շրջաններին։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը պայթյունի հետևանքով «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը փլուզվել է։ Այժմ մոտ 80 բնակավայր գտնվում է հեղեղումների վտանգի տակ։ Իշխանություններն արդեն իրականացնում են տարհանում, Դնեպրի աջ ափի կրիտիկական գոտում 16 հազար մարդ կա։

Կատարվածի համար Ուկրաինան ու Ռուսաստանն իրար են մեղադրում: Ուկրաինան գործ է հարուցել էկոցիդի հոդվածով՝ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի պայթյունի պատճառով։

Related posts

Նորամարգ գյուղում բեռնատարներ են բախվել. կա տուժած

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ