3 անգամ ավելի թանկ պարարտանյութ. հողագործները հանդիպել են Շիրակի մարզպետի հետ

Գյուղատնտեսական տարին դեռ չի մեկնարկել, բայց խնդիրներ արդեն կան: Հողագործ ֆերմերներին արդեն ներկրողներից լուրը հասել է՝ ազոտական պարարտանյութը թանկացել է
շուրջ 3 անգամ: Նշված խնդրով Շիրակի մարզի մի շարք հողագործներ դիմել են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին՝ հնարավորության դեպքում հարցին լուծում տալու նպատակով: Մարզպետը, լսելով հողագործների առաջ քաշած խնդիրները, նշել է, որ ներկայացված հարցերը կքննարկի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ եւ անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն հանդիպումներ։

Related posts

Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ՝ միգրացիոն համակարգում