3 տարում կառուցել ենք այնքան ճանապարհ, ինչքան նախորդ 7 տարիներին չի կառուցվել. Փաշինյան

Մենք երեք տարվա ընթացքում կառուցել ենք այնքան ճանապարհ, ինչքան նախորդ յոթ տարիների ընթացքում չի կառուցվել, բայց շատ կարևոր է, որ մեր իշխանությունից որևէ մեկն այդ ճանապարհների կառուցման արդյունքում միլիոնատեր չի դարձել: Այս մասին ԱԺ հատուկ նիստին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ճանապարհներ կառուցում ենք ոչ թե ասֆալտ գողանալու, այլ մարդկանց ծառայելու համար: Այսօր ՀՀ տասնյակ գյուղեր կան, որ 80-ականներից այս կողմ անցանելի ճանապարհ չեն ունեցել, խորհրդային ժամանակներից մանկապարտեզ չեն ունեցել: 200 մանկապարտեզ ենք մենք այս ընթացքում կամ կառուցել, կամ վերակառուցել, կամ հիմնանորոգել և երբեք չենք մտածել, թե այս մի բանի համար ինչքան ձայն ենք ստանալու, որովհետև մեր գործողությունները հիմնված են եղել արժեքների վրա»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Related posts

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը