Ուկրաինայում տղամարդը նետվել է 8-րդ հարկից և ընկել շենքի մոտով անցնող կնոջ վրա

Ուկրաինայի Դնեպր քաղաքում բնակելի համալիրի բնակիչը նետվել է ութերորդ հարկի պատուհանից և ընկել շենքի կողքով անցնող կնոջ վրա:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, տղամարդը մահացել է, կնոջը հոսպիտալացրել են: Նշվում է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել 17:30-ին: Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը, իսկ տուժած բնակչուհուն տեղափոխել են բուժհաստատություն:

Դեռևս հայտնի չէ, տղամարդն ինքնսպան է եղել, թե անզգուշության պատճառով է ընկել պատուհանից: Քննչական-օպերատիվ խումբը պարզում է մանրամասները:

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ