3 պետության դեմ ենք կռվում, չեն հաղթելու մեզ, որտեղից ուզում են զենք բերեն. կամավոր Հարություն Բաղդասարյան

Մեր խնդիրը մարտի դաշտում շատ լավ կատարում ենք: Զենքը շատ է, տղերքով դուխավորված կռվում ենք, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախկին պայմանագրային զինծառայող, այժմ կամավոր Հարություն Բաղդասարյանը:

«Ի՞նչ անենք, երեք պետության դեմ կռվում ենք: Բաց մեզ չեն հաղթելու՝ որտեղից ուզում են թող բերեն: Զենք էլ ունենք, դուխ էլ ունենք: Ես իմ վիճակին էլ ՝ թևս վնասած, կարող եմ գնալ կռվելու, զինվորները բժիշկներին ասում են՝ «մեզ բուժեք, նորից գնանք, մեր հայրենիքը պահենք»», – ասաց կամավորականը:

Նա նշեց, որ հաճախ հակառակորդը թիրախավորում է առաջնագիծ սնունդ հասցնող մեքենաները.

«Հացի ավտոն հասնում էր, խփում էին: Էդ հարցն էլ որ լուծվի՝ հաղթելու ենք», – ասաց Հարություն Բաղդասարյանը:

Related posts

Գրում եմ՝ հայտարարագիր լրացրած 20 062 քաղաքացի ստացել է 1 մլրդ 811 մլն դրամ սոցկրեդիտ, և դրան 800-1000 մարդ է դրական արձագանքում. Փաշինյան

44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան. Դատախազություն

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ