27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել եղբայրների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը 2021թ. փետրվարի 26-ի՝ ժամը 09:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորիչ հասցում գտնվող շենքերից մեկի մոտ, նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով ծագած վիճաբանության ընթացքում, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել Լոռու մարզի 58-ամյա բնակչի մարմնի տարբեր մասերին, ապա նույն դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս օգնության հասած եղբորը՝ նրանց առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար