26-ամյա երիտասարդը հրազենային վնասվածք է ստացել. Քննչական կոմիտե

2021թ. մայիսի 17-ին՝ ժամը 18:45-ին, «Արարատ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչը՝ ծնված 1994թ., ով անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Դեպքի վայրի զննությամբ վերջինիս «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայի հետևի դռան վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ հետևի ձախ անիվի վրա՝ պղնձագույն մետաղի մնացորդներով վնասվածք: Ավտոմեքենայի հետևի աջ անիվի դիմացից հայտնաբերվել է գնդակի միջուկի նմանվող մետաղ, 2 հատ 7,62 մմ տրամաչափի պարկուճ, իսկ ավտոմեքենայից քիչ հեռու՝ արնանման հետքեր:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Առաջարկվում է 2027-ի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակել հետվճարի միջոցառումը․ նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում