250 հազար դրամ միանվագ աջակցություն՝ թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց

Օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցումից զատ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միանվագ 250,000 դրամ աջակցություն է տրամադրում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց։

Ծրագրից կարող են օգտվել օրենսդրությամբ նախատեսված կարգով Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից որպես թրաֆիքինգի և շահագործման զոհ նույնացված անձինք։

Թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհ հանդիսացող անձինք կարող են դիմել ԱՍՀՆ (թեժ գիծ՝ 114), Ոստիկանություն (թեժ գիծ՝ 102) կամ գործընկեր հասարակական կազմակերպություն՝ «Դեմոկրատիան այսօր»՝ թեժ գիծ՝ 080 05 05 58:

Նախարարության կողմից պատվիրակված ծառայության շրջանակում՝ թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ, կացարան, բնաիրային օգնության, անհրաժեշտ փաստաթղթեր կամ վերականգնում, խնամք, բժշկական օգնություն և սպասարկում, իրավաբանական օգնություն, աշխատանքի տեղավորման աջակցություն և այլն։

Related posts

Մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ. Նազելի Բաղդասարյանը հերքում է իր առնչությունը դրանց հետ

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Գալուզին

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանին 372 մլն դոլարի վարկ տրամադրելուն