Քոբուլեթիում հայ երիտասարդ է ջրահեղձ եղել

Վրաստանի Քոբուլեթի քաղաքում հայ 24-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել։ Սերգեյ Հակոբյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղից էր։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց գյուղի վարչական ղեկավար Տիգրան Պողոսյանը։

Վարչական ղեկավարը նշեց, որ Սերգեյը հանգստի էր մեկնել Քոբուլեթի, բայց թե ում հետ էր մեկնել և ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել, չգիտի։

«Ընտանիքի անդամների հետ դեռևս չեմ հանդիպել, չեմ զրուցել, մանրամասների չէր տիրապետում»,–ասաց Պողոսյանը։

Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն   երիտասարդը եղել է նշանածի հետ: Նրան   հաջողվել է փրկել:

Related posts

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև