23-ամյա վարորդը «Նիվա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված բեռնատարներին և կողաշրջվել

Մարտի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի դիմաց, Երևանի բնակիչ 23-ամյա Գարիկ Մարտիրոսյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող 2 «Howo» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։

Shamshyan.comի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Related posts

Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր տարածած անձը կալանավորվել է

Ակտիվ ցիկլոն է գործել. ՀՀ ողջ տարածքում դիտվել են հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ

Սախալինում աղվեսը խանգարել է Airbus A319-ի վայրէջքին