Առանց հիմքերի՝ իմպիչմենտի գործընթաց չի կարելի սկսել․ Սեյրան Օհանյան

Առանց հիմքերի՝ իմպիչմենտի գործընթաց չի կարելի սկսել, հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ընդգծել՝ հակառակ դեպքում դա կլինի իմիտացիա: Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար 36 պատգամավորի ձայն է պետք, իսկ այն հաջողությամբ ավարտելու համար՝ 54, այդ թվում ՔՊ-ից:

Բացի այդ, Օհանյանի խոսքով՝ պետք է լինի ընդվզող ժողովրդի աջակցություն, ինչը ևս չկա։

Սեյրան Օհանյան (ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար) – Այս տարիների ընթացքում նաև փողոցային պայքարը, մեր ժողովրդի հետ աշխատանքի արդյունքում լուրջ ուժի գեներացումը ցույց է տվել, որ նրանք իրականում նաև դրսում լայն գործընթաց, լայն ընդվզում, մեր ժողովրդի աջակցություն չեն կարող առանձին ապահովել։ Այս տարիների աշխատանքը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե ընդվզող աջակցություն լինի, դեռևս չենք իմանում՝ հաջողություն կունենանք, թե չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը հիմքեր պետք է ունենա, դրանք այսօր առկա չեն, դա նշանակում է՝ նախօրոք.գնալ ձախողման։

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները