2026 թվականին Մեղրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում 2026 թվականին Մեղրի քաղաքը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Այդ կապակցությամբ ապրիլի 16-17-ը Մեղրիում և Ագարակում իրականացվելու են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ ժամը 19:00-ին․ նախատեսված է գալա-համերգ՝ Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի մասնակցությամբ: Միջոցառման նպատակն է ներկայացնել քաղաքի մշակութային ժառանգությունը, ստեղծարար ներուժը և ամրապնդել մշակութային համագործակցությունը ԱՊՀ երկրների միջև։

«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում ապրիլի 16-ին մի շարք միջոցառումներ են նախատեսված՝

-Ծառատունկ և պուրակի հիմնում ( ժամը 10:30)
-«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման ասուլիս (ժամը 12:30)
-ԱՐՏԷՔՍՊՈ ցուցահանդես (ժամը 16:30)
-Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք նամականիշի մարում (ժամը 18:00)
-Բացման պաշտոնական արարողություն, գալա-համերգ ( ժամը 19:00)

Բացման միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, ԱՊՀ անդամ երկրների (Ռւսաստան, Բելառուս, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Ղազախստան) պաշտոնական պատվիրակություններ և մշակույթի ոլորտի գործիչներ, ԱՊՀ երկրների Գործադիր կոմիտեի և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ