2026-ի բյուջեից մարզպետների աշխատակազմերին 948 մլն դրամ կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար

Որոշման նախագծով առաջարկվում է 2026 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 948 մլն դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ փետրվարի 19-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Նախատեսվում է համաֆինանսավորել 16 համայնքների 18 սուբվենցիոն ծրագրեր. սա այս տարվա ընթացքում պետական համաֆինանսավորման ծրագրի՝ պետբյուջեի մասով առաջին համաֆինանսավորումն է»,- ասաց նա:

Նախարարը նաև թվարկեց այն աշխատանքները, որոնց ֆինանսավորմանն են ուղղվելու սուբվենցիոն միջոցները, ըստ այդմ՝ ֆինանսական պարտավորությունները վերաբերում են տարբեր համայնքներում ճանապարհների մայթեզրերի կառուցմանը, փողոցների՝ տուֆով սալապատմանը, կոյուղու ցանցերի կառուցմանը, խմելու ջրագծերի կառուցմանը, փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզի, քաղաքային գերեզմանի կառուցմանը, մայթերի վերանորոգմանը, մարզադաշտի վերանորոգմանը և այլն:

Related posts

ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չհագնել

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով

Քվեախցիկ տանող ճանապարհը դեռ խոչընդոտներով է. ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող ընտրողները