2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6.6 մլրդ դրամ

Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են վերականգնված միջոցների միասնական հաշվին և հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Այսպես.

Գործարկման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 22 միլիարդ 290 միլիոն դրամ1, որից 1 միլիարդ 169 միլիոն 212 հազար դրամը՝ 2026 թվականի 1-ին կիսամյակում:

2026 թվականի առաջին կիսամյակում, հարկ վճարողի միասնական հաշվին փոխանցվել է 5 միլիարդ 497 միլիոն 419 հազար դրամ:

2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Քննչական կոմիտեում քննվող ընթացիկ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների հանրագումարը կազմել է 141 միլիոն 316 հազար դրամ (2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գումար չի արգելադրվել):

2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ընթացիկ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների հանրագումարը կազմել է 110 միլիոն 132 հազար դրամ, 21 հազար 945 եվրո, 10 միլիոն 145 հազար ԱՄՆ դոլար, 87 հազար չեխական կրոն (1 միլիոն 383 հազար դրամն արգելադրվել է 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում):

1 Նշված թիվը ներառում է Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվից փոխանցված 9,425,523,000 դրամը և Դատախազության դեպոզիտային հաշվից փոխանցված 4,368,396,700 դրամը:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից